Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը:
Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: