Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է բասկյան թիմի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագիրը, ինչպես նշվում է, նախատեսված է 10 տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականը։ Մոտ 58 միլիոն եվրո կազմող հրաժարագնի կետը ավելացվել է ավելի քան 50%-ով։
Հետևաբար, «Բարսելոնան» այժմ ստիպված կլինի մոտ 96 միլիոն եվրո վճարել Ուիլյամսի համար, քանի որ «կապտանռնագույնները» ժամանակ չունեցան խաղացողին գնելու նախկին գնով։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկի» կազմուն մասնակցել է 45 խաղի, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։