«Բարսելոնան» նախատեսում է թիմի երեք խաղացողների վաճառքից վաստակել 140 միլիոն եվրո, ինչը ակումբի՝ ֆինանսական արդար խաղի կանոնները պահպանելու և ավելի ուժեղ թիմ կառուցելու ռազմավարության մի մասն է, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական գրանդը պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսից, պաշտպան Ռոնալդ Արաուխոյից և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենից։
Ակումբը կարծում է, որ այս վաճառքներից ստացված գումարը կօգտագործվի Նիկո Ուիլյամսին գնելու, ինչպես նաև Հանս-Դիտեր Ֆլիկի կողմից խնդրված այլ տրանսֆերների համար։