«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը թիմի պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի մահից հետո հանդես է եկել հուզիչ հայտարարությամբ՝ պատմելով ֆուտբոլիստի հետ իր վերջին զրույցի մասին։
«Վերջին անգամ, երբ մենք խոսեցինք, ես շնորհավորեցի Դիոգուին Ազգերի լիգայում հաղթելու կապակցությամբ և մաղթեցի նրան սեր ու երջանկություն առաջիկա հարսանիքի կապակցությամբ։ Շատ առումներով սա երազանքի ամառ էր Դիոգուի և նրա ընտանիքի համար, ինչն էլ ավելի ցավալի է դարձնում այն, որ ամեն բան այսպես ավարտվեց»,– Սլոթի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Դիոգու Ժոտան մահացել է ավտովթարի հետևանքով՝ իր եղբոր՝ Անդրե Սիլվայի հետ միասին։ Վթարի հավանական պատճառը անվադողի պայթյունն է եղել. մեքենան դուրս է եկել ճանապարհից, շրջվել և բռնկվել։