«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 33-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Տեր Շտեգենին դիտարկում է որպես Էդերսոնի հնարավոր փոխարինող՝ հաշվի առնելով բրազիլացի դարպասապահի առաջիկայում հեռանալու հավանականությունը։
Նախորդ մրցաշրջանում Տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 11 հանդիպման։ Նա «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից և ներկայումս հանդիսանում է թիմի առաջին ավագը։
Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։Transfermarkt-ի տվյալներով՝ Տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։