«Կոմոն» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Բետիսի» 19-ամյա եզրային հարձակվող Խեսուս Ռոդրիգեսի ձեռքբերման մասին։
Երիտասարդ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, այս տրանսֆերը դարձել է «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկը։ Ըստ Sky Sport Italia-ի տվյալների՝ գործարքի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո՝ գումարած մինչև 5 միլիոն եվրոյի չափով բոնուսներ։
Մինչ այս, «Կոմոյի» պատմության ամենաթանկ տրանսֆերը խորվաթ Մարտին Բատուրինան էր, որը Զագրեբի «Դինամոյից» ձեռք էր բերվել 17 միլիոն եվրոյի և 8 միլիոն բոնուսի դիմաց։
Հիշեցնենք, որ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը։