«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրել է, որ չի պատրաստվում հրաժարվել թիմի երկու ֆուտբոլիստներից՝ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսից և պաշտպան Էրիկ Գարսիայից։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆերան Կորեան։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մարզիչը գոհ է երկու խաղացողների ցուցադրած խաղից և չի ցանկանում, որ ակումբը այս ամռանը քննարկի նրանց տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ։
Նշվում է, որ Ֆլիկն արդեն հայտնել է «կապտանռնագույնների» ղեկավարությանը, որ Լոպեսին և Գարսիային համարում է անձեռնմխելի։
Երկու խաղացողներն էլ մշտական տեղ չունեն կատալոնական գրանդի մեկնարկային կազմում, ինչն ավելի վաղ նրանց հնարավոր հեռանալու մասին լուրերի առիթ էր դարձել։