Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան տպավորված է թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տուգանային հարվածների և փոխանցումների կատարման բարձր մակարդակից։
«Այն, ինչ նա ցուցադրում է մարզումների ժամանակ՝ տուգանային հարվածների և անկյունայինների ժամանակ, բոլորովին այլ մակարդակի բան է։ Կարծում եմ՝ դեռ նման իրացման տեխնիկա չեմ տեսել։
Դարպասապահի համար նա իրական մղձավանջ է. դու չես կարող որոշել՝ դուրս գալ դարպասային գծից, թե մնալ տեղում, և պետք է շատ աշխատես նման իրավիճակին դիմակայելու համար։ Տրենտի հետ աշխատելը ինձ ավելի լավ խաղացող կդարձնի», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ Ալեքսանդր-Առնոլդը Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած պաշտպանն է՝ 64 արդյունավետ փոխանցմամբ։