Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։
«Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարն լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Մրցաշարն անցկացվում է ընդլայնված ձևաչափով՝ 32 թիմերի մասնակցությամբ։ 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ Քառորդ եզրափակիչները նախատեսված են հուլիսի 4-ին և 5-ին։