«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջովանի վան Բրոնքհորթսը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի օգնական։ Նիդերլանդացի մասնագետը պետք է ստանա աշխատանքային վիզա՝ պաշտոնապես ստանձնելու իր պարտականությունները։
«Լիվերպուլը» նաև նոր դարպասապահների մարզիչ է նշանակել՝ իսպանացի Խավի Վալերոյին, որը նախկինում աշխատել է «Վեսթ Հեմում»։ Ակումբը լքել են գերմանացի մասնագետ Ֆաբիան Օտտեն և 1994 թվականի աշխարհի չեմպիոն, բրազիլացի Կլաուդիո Տաֆարելը։
2024 թվականին Վան Բրոնքհորթսը գլխավորել է թուրքական «Բեշիքթաշը», իսկ ավելի վաղ աշխատել է շոտլանդական «Ռեյնջերսում» և նիդերլանդական «Ֆեյենորդում»։ Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը»՝ Առնե Սլոտի գլխավորությամբ, նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։