Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ-Արմենիան» առաջին ընկերական հանդիպման շրջանակում նվազագույն հաշվով (1:0) հաղթեց Փոթիի «Կոլխեթիին»։
Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ 20-ամյա նիգերիացի հարձակվող Մեթյու Գբոմադուն։
«Արարատ-Արմենիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի երեք օրից՝ հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» հետ։