«Ատալանտայի» ու Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Sportarena.com-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբի սկաուտները հետևում են 26-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստի խաղին։
Մալինովսկին «Ատալանտա» էր տեղափոխվել «Գենկից» 2019 թվականին 13,7 մլն եվրոյով։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է Ա Սերիայի 6 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 2015 թվականից հանդես է գալիս Ուկրաինայի ազգային հավաքականում։