2025/26 մրցաշրջանին ընդառաջ «Արարատի» առաջին նորեկն է 28-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Փյունիկում», «Սևանում», «Նոայում», կիպրոսյան «Օլիմպիակոսում», «Վանում», տաջիկական «Իստիկլոլում», վրացական «Թելավիում», «Ալաշկերտում» և «Վեստ Արմենիայում»:
Նա նաև հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, ինչպես նաև մեկ խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում: