Ռուսական «Վիստա» ակումբի նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։
Նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտի» գույները։
Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ «Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը։