Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դարձել է «Սևիլյայի» առաջին պատվավոր նախագահը։
Այս պաշտոնը ներառում է ակումբի ներկայացուցչի դերը տարբեր միջոցառումներին, դեսպանի պարտականությունների կատարումը և ակումբի էթիկական սկզբունքների խթանումը։
Կապառոսը «Սևիլյայի» գլխավոր մարզիչ եղած ժամանակ անցկացրել է ամենաշատ պաշտոնական խաղերը՝ 248, և տարել ամենաշատ հաղթանակները՝ 112։
Նա առաջին անգամ միացել է ակումբին 2000 թվականի ամռանը և հեռացել 2005-ին։ Կապառոսը վերադարձել է «Սևիլյա» 13 տարի անց՝ 2018-ին: 2017/18 մրցաշրջանի ավարտին հայտարարվել է, որ նա կդառնա մարզական տնօրեն։ Սակայն 2019-ին Կապառոսը կրկին ստանձնել է գլխավոր մարզչի պաշտոնը՝ աշխատելով մեկ տարի։ 2024/25 մրցաշրջանում նա երրորդ անգամ գլխավորել է ակումբը՝ ապահովելով տեղ Եվրոպա լիգայում։
Հիշեցնենք, որ այս շաբաթ հայտարարվել է, որ Մատիաս Ալմեյդան փոխարինել է Կապառոսին «Սևիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնում։