«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարություն է արել, որը ակումբի երկրպագուներին լավատեսության առիթ է տալիս։ Կատալոնական ակումբի ղեկավարի խոսքով՝ «կապտանռնագույնները» կարող են նոր խաղացողներ ձեռք բերել։
«Մենք կարող ենք խաղացողներ ձեռք բերել սովորականի պես և պահպանել 1:1 կանոնը։ Այժմ մենք ճկուն հարաբերություններ ունենք Լա Լիգայի հետ։ Կարծում եմ՝ շուտով կկարողանանք հայտարարել ևս մեկ նոր ձեռքբերման մասին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Չորեքշաբթի՝ հունիսի 18-ին, «Բարսելոնան» հայտարարեց «Էսպանյոլի» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Բարսելոնան» դեռևս չի համապատասխանում Լա Լիգայի պահանջներին և չի կարող նոր խաղացողներ գրանցել։