Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ասել է, որ իր թիմը խաղացել է լիակատար նվիրվածությամբ 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» դեմ խաղում։
C խմբի հանդիպումը, որը տեղի ունեցավ այսօր, ավարտվեց «Բավարիայի»՝ 10-0 հաշվով հաղթանակով։
«Մենք հիմա գովասանքի կամ նման բանի կարիք չունենք, մենք պարզապես կատարեցինք մեր աշխատանքը։ Մենք խաղացինք շատ լուրջ։ Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։ Գուցե այս խմբում գոլերի տարբերությունը այդքան էլ կարևոր չէ։
Երբ մրցակից թիմը խորը դիրքում է և լավ է պաշտպանվում, դա չի նշանակում, որ դու կխփես 10 գոլ։ Այսօր մենք ավելին չէինք կարող անել։ Ամենահիշարժան պահը Ջամալ Մուսիալայի ջանքն էր՝ հակառակորդի հարվածը կասեցնելու համար։ Եթե դու նման խաղում այդպիսի բան ես անում, ապա լավ հիմք ունես», — Կոմպանիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ն։
C խմբի հաջորդ խաղում «Բավարիան» հունիսի 21-ին կխաղա արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի դեմ, իսկ «Օքլենդ Սիթին» կհանդիպի պորտուգալական «Բենֆիկայի» հետ։