Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 60 կգ Ռազմիկ Ոսկանյանը հաղթել է ռուս ըմբիշին (6:4) և նվաճել բրոնզե մեդալ։
Այսօր ավելի վաղ ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր Արեն Փիրուզյանը՝ շանս չտալով ադրբեջանցի մրցակցին։ Արենը ժամանակից շուտ հաղթել էր 12:2 հաշվով՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Երեկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյան արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում, իսկ 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը դարձել է բրոնզե մեդալակիր։