Այսօր՝ հունիսի 15-ին, կկայանա ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումը, որում Մյունխենի «Բավարիան» կմրցի Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» հետ։
Թիմերը կխաղան TQL մարզադաշտում (Ցինցինատի, ԱՄՆ)։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ մյունխենցիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Բավարիա». Նոյեր, Տահ, Գերեյրու, Բոե, Ստանիշիչ, Կիմիխ, Պավլովիչ, Օլիսե, Քեյն, Կոման, Մյուլլեր։
ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Մրցաշարին մասնակցում են 32 ակումբներ, որոնք բաժանված են չորս թիմից բաղկացած ութ խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։