Պորտուգալական «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է իր և որդու՝ Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերի լուսանկարը։
40-ամյա Ռոնալդուն և նրա 14-ամյա որդին լուսանկարվել են մարզասրահում՝ ցուցադրելով իրենց կազմվածքը։
Հունիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Իսպանիային՝ 2:2, 5:3 հաշվով։ 40-ամյա Ռոնալդուն խփել է մեկ գոլ այս խաղում։ Հարձակվողը վնասվածք է ստացել և փոխարինվել է 88-րդ րոպեին։ Հարձակվողը նվաճել է իր երրորդ տիտղոսը Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Հարձակվողը չի մասնակցում աշխարհի ակումբային առաջնության ընթացիկ խաղարկությունում, քանի որ «Ալ-Նասրը» չի որակավորվել մրցաշարին։