Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) իր պաշտոնական կայքում հայտարարել է Ջենարո Գատուզոյի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։
Ընդգծվում է, որ 47-ամյա մասնագետի շնորհանդեսը տեղի կունենա հինգշաբթի՝ հունիսի 19-ին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գատուզոն մեկ տարվա պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հունիսի 5-ին Գատուզոն լքեց խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իր կարիերայի ընթացքում 47-ամյա մասնագետը գլխավորել է նաև «Մարսելը», «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը» և այլ թիմեր։ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի երկու տուրից հետո Իտալիայի հավաքականն ունի երեք միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։