Մադրիդի «Ռեալը» մտադիր է շարունակել ազատ գործակալների կարգավիճակով խաղացողներ ձեռք բերելու ռազմավարությանը հավատարիմ մնալ և արդեն ուրվագծել է իր նպատակները 2026/2027 մրցաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տվյալներով՝ ձեռքբերման առաջնահերթ տարբերակը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն է, որի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Բացի այդ, «սերուցքայինները» հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալի» 18-ամյա ձախ պաշտպան Մայլս Լյուիս-Սկելիի և «Վալենսիայի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերայի նկատմամբ։
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Արքայական ակումբը» նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։