ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան խոսել է Միացյալ Նահանգներում նոր մեկնարկած ակումբային աշխարհի առաջնության մասին: Փարիզցիները նախկինում հաղթել էին Ֆրանսիայի առաջնությունում և գավաթում, ինչպես նաև դարձել էին Չեմպիոնների լիգայի հաղթող: Ազգային հավաքականի հետ միասին Վիտինյան նաև նվաճել էր Ազգերի լիգայի տիտղոսը։
«Մենք գոհ ենք մեր արածից, Չեմպիոնների լիգայում հաղթելը աննկարագրելի է: Բայց դա դեռ ամենը չէ: Հետո կար Ազգերի լիգան, հիմա ունենք ակումբային աշխարհի առաջնությունը: Այն անընդհատ շարունակվում է։
Սա այն մրցաշարն է, որը մենք ուզում ենք հաղթել: Մենք ամեն ինչ հաղթել ենք, եթե կարողանանք այս տիտղոսը ավելացնել այս արդեն պատմական մրցաշրջանին, այն ավելի անհավանական կլինի: Թե՛ մեզ , թե՛ մյուս ակումբների համար դժվար է նման մրցաշրջանից հետո՝, երբ անցկացրել ենք բազմաթիվ խաղեր , ճանապարհորդություններ ազգային հավաքականի և ակումբի հետ։ Մենք փորձում ենք պայքարել հոգնածության դեմ: Մենք կփորձենք այդ ամենը փոխհատուցել նոր մրցաշարում խաղալու, մեկ այլ երկրում՝ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, լինելու ուրախությամբ և ոգևորությամբ», — Վիտինյայի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը: