«Corriere dello Serra»-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» պատրաստվում է «Սպորտինգին» 70 միլիոն եվրո գումարած բոնուսային առաջարկ անել հարձակվող Վիկտոր Գյոկերեշի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 100 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն Լիսաբոնը ներկայացնող ակումբը կարող է համաձայնվել հարձակվողին բաց թողնել 70 միլիոն եվրոյի դիմաց։ Հնարավոր է, որ թուրինյան թիմը առաջիկա օրերին առաջարկ կանի «Սպորտինգին»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյոկերեշը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը, մինչդեռ հարձակվողով հետաքրքրված «Արսենալը» կենտրոնացած է «Լեյպցիգի» հարձակվող Բենջամին Սեսկոյին գնելու վրա։