«Բավարիան» նախատեսում է այս ամռանը տրանսֆերներից ևս մոտ 130 միլիոն եվրո վաստակել, այն բանից հետո, երբ հարձակվող Մատիս Տելը 35 միլիոն եվրոյով միացավ «Տոտենհեմին»։
Այս մասին հաղորդում է Bayern & Germany-ն՝ հղում անելով լրագրողներ Թոբի Ալտշաֆլին և Քրիստիան Ֆալկին։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ցանկանում է վաճառել պաշտպան Կիմ Մին-Ջեի, կիսապաշտպան Ժոաո Պալինյայի և հարձակվող Քինգսլի Կոմանի տրանսֆերները:
Բացի այդ, գերմանական գրանդը պատրաստ է բաժանվել նաև Բրայան Սարագոսայից, Սաշա Բոեից և Դանիել Պերեցից: