«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կամո Հովհաննիսյանն ու Ալվին Թերան կշարունակեն իրենց ելույթները երևանյան ակումբում։
Նրանց պայմանագրերը երկարաձգվել են ևս 1 տարով։
Ալվինը թիմում է 2021-ից՝ անցկացրել է 133 հանդիպում: Հովհաննիսյանը միացել է 2024թ-ի հունվարին ու մասնակցել 49 հանդիպման: