«Լիվերպուլը» քննարկում է «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնի տրանսֆերը գնելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տվյալներով՝ մերսիսայդցիները պատրաստ են վճարել 100 միլիոն ֆունտ (117 միլիոն եվրո) 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Անգլիայի գործող չեմպիոնները Գորդոնին դիտարկում են որպես Բրեդլի Բարկոլային այլընտրանքային տարբերակ, որի տրանսֆերը մերժել է ՊՍԺ-ն։ Բացի այդ, «Լիվերպուլի» հետաքրքրությունը Գորդոնի նկատմամբ պայմանավորված է ակումբում վինգեր Լուիս Դիասի ապագայի անորոշությամբ։
Անցյալ մրցաշրջանում Գորդոնը մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։