Այսօր՝ հունիսի 15-ի գիշերը, կայացավ ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի առաջնության բացման հանդիպումը, որում մրցեցին եգիպտական «Ալ-Ահլին» և ամերիկյան «Ինտեր Մայամին»։
Թիմերը հանդիպեցին «Հարդ Ռոք» մարզադաշտում (Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ) և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Նշենք, որ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը խաղադաշտում անցկացրեցին բոլոր 90 րոպեները։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» և «Ալ-Ահլին» ակումբային Աշխարհի առաջնության ընթացիկ մրցաշարում վաստակել են մեկական միավոր։