«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բարձր է գնահատել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի աշխատանքը:
«Կոնտեն հիանալի մարզիչ է: Նա գիտի թիմում յուրաքանչյուր խաղացողին ինչպես մոտենա: Հիշում եմ, երբ մենք 0-2 հաշվով պարտվեցինք «Միլանին», նա բացարձակապես չէր բղավում: Նա մեզ պարզաբանեց, թե ինչ է պետք անել, և մենք հաղթեցինք այդ հանդիպումը»,- մեջբերում է Լուկակուին Football-italia:
Ավելի վաղ Ռոմելու Լուկակուն կիսել էր իր կարծիքը իր գործընկեր Լաուտարո Մարտինեսի վերաբերյալ։