«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Լերոյ Սանեն կմիանա «Գալաթասարային» հունիսի 30-ից հետո, երբ նրա պայմանագիրը կլրանա։ Ըստ այդմ՝ 29-ամյա մյունխենյան թիմի կազմում կմասնակցի հունիսի 15-ին մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությունում։
«Եթե խաղացողն ունի մեկ այլ առաջարկ և նա ընդունում է այն, դա լիովին նորմալ է։ Դա օրինական է, և որևէ դժգոհություն չկա։ Համատեղ որոշմամբ նաև հաստատվել է, որ Սանեն թիմի հետ կլինի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում և հնարավոր է՝ մրցաշարի 1/8 եզրափակչում», — ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։
Սանեն գերմանական գրանդի կազմում խաղում է 2020 թվականի ամռանից։