«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլային։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տվյալներով՝ մերսիսայդցիները պատրաստ են մրցակցել «Բավարիայի» հետ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ընդգծվում է, որ փարիզյան ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (117 միլիոն եվրո)։
Անցյալ մրցաշրջանում Բարկոլան բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։