Անգլիայի հավաքականը ընկերական խաղում սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Սենեգալի ընտրանուն։
«Երեք առյուծների» կազմում հանդիպման հաշիվը բացեց Հարի Քեյնը (7-րդ րոպե)։ Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Իսմաիլա Սարը (40-րդ րոպե), Հաբիբ Դիարան (62-րդ րոպե) և Շեյխ Սաբալին (90+3-րդ րոպե):
Այսպիսով, Անգլիայի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը Թոմաս Տուխելի գլխավորությամբ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։