Այսօր՝ հունիսի 10-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը Մոլդովայում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը՝ խոշոր հաշվով պարտվելով Վրաստանի իրենց հասակակիցներին՝ 0։4 հաշվով։
Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը նախորդ երկու ընկերական խաղերում նվազագույն հաշվով պարտվել էր Մոլդովայի Մ-19 և Մ-20 հավաքականներին։