Opta-ի մասնագետները 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։
Այս կանխատեսման համաձայն՝ առաջնության գլխավոր ֆավորիտը ՊՍԺ-ն է, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 18.5%։ Առաջին տասը ֆավորիտների ցանկն ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ՝ 18.5%
- «Մանչեսթեր Սիթի»՝ 17.8%
- «Բավարիա»՝ 12.8%
- «Ինտեր»՝ 12.3%
- «Ռեալ Մադրիդ»՝ 9.8%
- «Չելսի»՝ 8.4%
- Դորտմունդի «Բորուսիա»՝ 5.4%
- «Ատլետիկո Մադրիդ»՝ 5.1%
- «Յուվենտուս»՝ 3.6%
- «Բենֆիկա»՝ 3.3%
Հիշեցնենք, որ առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ի 11 քաղաքների մարզադաշտերում։