Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է առաջնության երկու հսկաների՝ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» կողմից պարբերաբար հնչեցվող բողոքների մասին։
«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» հաճախ բողոքներ են ունենում մրցավարության և լիգայի ղեկավարության վերաբերյալ, բայց Տեբասի խոսքով՝ «սերուցքայինները» շատ ավելի հաճախ են դժգոհություն հայտնում, քան կատալոնացիները։
««Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կան տարբերություններ. առաջինը բողոքում է մրցաշրջանի ընթացքում երկու անգամ, մինչդեռ երկրորդը՝ յուրաքանչյուր տուրում։ «Բարսելոնայի» բողոքները գալիս են իրադարձությունից հետո, մինչդեռ «Ռեալը» սկսում է բողոքել խաղերի սկսվելուց առաջ»,- Լա Լիգայի նախագահի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի վերջին առաջնությունը դարձավ չեմպիոն՝ 88 միավորով, 4 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։