Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի»՝ «Կամպ Նոու» վերադարձի ժամկետների մասին:
«Կապտանռնագույնները» նախորդ մրցաշրջանում խաղացել են Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում՝ տնային մարզադաշտի վերանորոգման աշխատանքների պատճառով:
««Բարսելոնան» Լա Լիգայի իր առաջին խաղը «Կամպ Նոու» մարզադաշտում կանցկացնի մոտավորապես սեպտեմբերի 20-ին։ Ակումբը խնդրել է առաջին երեք խաղերն անցկացնել արտագնա, և մենք ընդառաջել ենք նրանց խնդրանքին»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Անցած մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։