«Բարսելոնան» շուտով պատրաստվում է ավարտին հասցնել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերը։ Դրանից հետո կատալոնական ակումբը նախատեսում է բանակցություններ սկսել Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ՝ նրա հեռանալու վերաբերյալ։
Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ «Բարսելոնան» Տեր Շտեգենին կառաջարկի պայմանագրի հաջորդ տարվա համար նախատեսված ամբողջական վճարը, և միևնույն ժամանակ գերմանացին կդառնա ազատ գործակալ։ Դրանից հետո Տեր Շտեգենը կկարողանա ազատորեն բանակցել մեկ այլ ակումբի հետ։
Սակայն նրա հետ համաձայնության գալը հեշտ չի լինի, քանի որ գերմանացին հակված չէ լքել ակումբը։ Վերջերս Տեր Շտեգենը հրապարակավ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում»։
Մարկ-Անդրե տեր Շտեգենը 33 տարեկան է, իսկ նրա ներկայիս պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։