«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է այն մասին , որ «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին 2023 թվականին ՊՍԺ-ից հեռանալուց հետո տեղափոխվել է «Ինտեր Մայամի», այլ ոչ թե վերադարձել կատալոնական ակումբ: Դեկուի խոսքով՝ արգենտինացու որոշումից շահել են երկու կողմերն էլ։
«Խոսակցություններ էին գնում Սաուդյան Արաբիայի, Մայամիի մասին… Մեսսին «Բարսելոնայի» պատմության մեծագույն խաղացողն է, և գուցե նա այդպես էլ մնա։
Երբեմն դա անձնական է: Գուցե նա ուզում էր տեղափոխվել Մայամի: Փարիզից հետո նրա համար ամենակարևորը իրեն վերագտնելն ու երջանիկ լինելն էր: Գուցե դա տեղի չունենար «Բարսելոնայում», քանի որ ճնշումը չափազանց մեծ կլիներ: Կարծում եմ՝ բոլորի համար ավելի լավ էր: «Բարսելոնան» շարունակեց իր ճանապարհը՝ փորձելով վերակառուցվել: Եվ Մեսսին շարունակեց իր ճանապարհը՝ խփելով գոլեր և վայելելով կյանքը Մայամիում», — Globo-ին ասել է Դեկուն։
2023 թվականին Մեսսին օգնեց «Ինտեր Մայամիին» նվաճել Լիգայի գավաթը, իսկ 2024 թվականին՝ նվաճել MLS-ի կանոնավոր առաջնությունը։