«Բրենտֆորդի» Թոմաս Ֆրանկը կդառնա «Տոտենհեմի» նոր մարզիչը, սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել 51-ամյա դանիացու հետ պայմանագրի և մարզչական շտաբի կազմի վերաբերյալ։ «Բրենտֆորդը» կստանա մոտավորապես 10 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։
«Տոտենհեմը» հունիսի 6-ին հաստատել է Անժե Պոստեկօղլուի հրաժարականը։ 2024/25 մրցաշրջանում Պոստեկօղլուն «Տոտենհեմիի» հետ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը՝ 2008 թվականից ի վեր առաջին անգամ, սակայն թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է ընդամենը 17-րդ տեղը։ «Բրենտֆորդը» զբաղեցրել է 10-րդ տեղը։