Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում։
Հայ ֆուտբոլիստն 81-րդ րոպեին իրացրել է տուգանային հարվածն ու գեղեցիկ գոլի հեղինակ դարձել։ Սպերցյանն առաջին րոպեին նաև բացել էր խաղի հաշիվը։