Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն դարձել է իտալական «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը։ Միլանյան ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է նախկին պաշտպանի հետ մինչև 2027 թվականի ամառը նախատեսված պայմանագրի ստորագրման մասին։
Քրիստիան Կիվուն «Ինտերի» կազմում որպես ֆուտբոլիստ խաղացել է 2007-2014 թվականներին, որից հետո ավարտել է կարիերան։ 44-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է միլանյան գրանդի երիտասարդական թիմերում, իսկ 2025 թվականի փետրվարից մինչև հունիսը եղել է իտալական «Պարմայի» գլխավոր մարզիչը։
Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Սիմոնե Ինձագիին։ Իտալացին, որը երկու անգամ ակումբին հասցրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունից «Ալ-Հիլալ» ակումբում։