«Նոան» դարձել է 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ թիմը։
Նորընծա չեմպիոնը 30 խաղում խփեց 92 գոլ՝ գերազանցելով «Ուրարտուի» (2003) և «Փյունիկի» (2004) ռեկորդները՝ 89-ական գոլով։
Ռուի Մոտայի թիմը փայլեց նաև պաշտպանությունում՝ մրցաշրջանն ավարտելով ընդամենը 20 բաց թողած գնդակով։