Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում խաղացող ֆուտբոլիստների շուկայական արժեքը: «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի շուկայական արժեքը աճել է 20 միլիոն եվրոյով. իսպանացին ներկայում գնահատվում է 200 միլիոն եվրո: Այսպիսով, պորտալի տվյալներով՝ իսպանացին դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։
Յամալը «Բարսելոնայի» սան է: 2024/2025 մրցաշրջանում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկն է: