Գերմանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Տոնի Կրոսը կիսվել է իր և իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասի 2022 թվականի լուսանկարով։
Լուսանկարը, որտեղ պատկերված են Կրոսը, Ալկարասը և «Ռեալ Մադրիդի» խաղացող Ֆեդերիկո Վալվերդեն, արվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։ 2022 թվականի սեպտեմբերին 19-ամյա Ալկարասը նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը ԱՄՆ բաց առաջնությունում։
Կրոոսը գրառումը մակագրել էր այս կերպ. «Ապագան։ Եվ ես»։ Ալկարասի՝ 2025 թվականի «Ռոլան Գարոսի» եզրափակչում Յաննիկ Սինների նկատմամբ տարած հաղթանակից և իր հինգերորդ «Մեծ սաղավարտի» տիտղոսը նվաճելուց հետո Կրոսը վերահրապարակել է հին գրառումը և հավելել. «Ես ձեզ ասել էի»։
Յաննիկ Սինների և Կառլոս Ալկարասի միջև 2025 թվականի «Ռոլան Գարոսի» եզրափակիչը տևել է 5 ժամ 29 րոպե, ինչը այն դարձնում է պատմության մեջ «Մեծ սաղավարտի» երկրորդ ամենաերկար եզրափակիչը։