Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ շարունակելու է հանդես գալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։
«Իմ ապագան՞։ Հիմնականում ոչինչ չի փոխվի։
Կմնա՞մ «Ալ-Նասրում»։ Այո՛», — Ռոնալդուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցյալ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 35 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։