Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։
«Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը», — Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։
Իր մարզական կարիերայի ընթացքում Անրին ստացել է բազմաթիվ մրցանակներ և նվաճել տիտղոսներ, ինչպես նաև բազմիցս սահմանել է ռեկորդներ։ 2003 և 2004 թվականներին նա առաջադրվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, բայց երկու դեպքում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։