Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում Պորտուգալիայից կրած պարտությունը (2:2, 3:5 11 մետրանոց հարվածաշար):
«Պորտուգալացի ֆուտբոլիստներն ասացին, որ մենք լավագույնն էինք, որոնց դեմ երբևէ հանդես են եկել։ Կարող եմ ասել, որ Պորտուգալիայի հավաքականը աննման էր։ Մենք ցանկանում էինք նախաձեռնություն ունենալ, և եթե երկրորդ գոլը չընդունեինք, հիմա կարող էինք ձեզ հետ խոսել բոլորովին այլ բանի մասին։
Երկու թիմերն էլ ցուցադրեցին ամենաբարձր մակարդակը։ Ֆուտբոլում չկան «արդար» և «անարդար» հասկացություններ։ Մենք պետք է իրացնենք 11 մետրանոց հարվածներ։ Մենք պետք է հաղթենք։ Այսօր Պորտուգալիայի հավաքականը ցույց տվեց իրեն որպես հիանալի ֆուտբոլային թիմ։
Մենք փորձեցինք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր հաղթելու համար։ Երբ մենք գոլ խփեցինք, նրանք վերադարձան։ Ես ուզում եմ շնորհավորել Պորտուգալիայի հավաքականին, նրանք հիանալի թիմ են», — մեջբերում է Իսպանիայի հավաքականի մարզիչին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։