Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:2, 5:3 11 մետրանոց)։
«Ես շատ հպարտ եմ։ Կարևոր է ոչ միայն հանդես գալ, այլև եզրափակիչում հաղթել։ Իսպանիայի գոլերից հետո մենք անհավանական բնավորություն ցուցաբերեցինք։ Ամենակարևորը թիմն է, թիմը։ Եվ նվիրվածությունը իրենց աշխատանքին օրեցօր։
Մենք ունենք 16-17 բարձր մակարդակի ֆուտբոլիստ։ Հմտությունը՝ զուգորդված այլ որակների հետ, օգնում է նվաճել գավաթներ։
Թիմի ավագը շատ կարևոր է մեզ համար։ Իսպանիան երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց ավագի փորձը և ուժը օգնեցին մեզ ցույց տալ, որ մենք դեռ պատրաստ ենք հաղթելու», — Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։