Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականի հաղթանակին Ազգերի լիգայի եզրափակչում (2:2, 5:3 11 մետրանոց հարվածաշար): Այս հանդիպմանը նա խփեց մեկ գոլ։
«Ես շատ ուրախ եմ: Նախևառաջ, այս սերնդի համար նրանք արժանի էին տիտղոսին: Պորտուգալիայի համար հաղթելը յուրահատուկ բան է: Ես շատ տիտղոսներ ունեմ, բայց ոչինչ ավելի լավ չէ, քան հաղթել իմ երկրի համար:
Արցունքներ և հաջողության զգացում… Դա հրաշալի է: Սա մեր ազգն է: Մենք փոքր ժողովուրդ ենք, բայց մեծ հավակնություններով: Ես ապրել եմ շատ երկրներում, հանդես եմ եկել տարբեր ակումբներում, բայց երբ նրանք խոսում են Պորտուգալիայի մասին, դա յուրահատուկ զգացողություն է:
Այս սերնդի ավագը լինելը հպարտություն է: Եզրափակչում հաղթելը միշտ էլ գագաթնակետն է ազգային հավաքականի համար», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն: