Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 9-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։
Ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը Չեռնոգորիայում սկսվել էր երեկվանից։
Ինչպես տեղեկացնում է CG-Fudbal.com-ը, արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 6 եվրո է (2600 դրամ), իսկ արևելյան տրիբունայինը՝ 3 եվրո (1300 դրամ)։
Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: